Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Թուրքիայում կալանավորված ֆրանսիացի լրագրողի հարցը:
Մակրոնը պահանջել է, որպեսզի ֆրանսիացի լրագրող Լուփ Բուրոն ազատ արձակվի և նրան թույլատրվի վերադառնալ հայրենիք: Երկու նախագահները համաձայնել են շարունակել բանակցությունները հարցի շուրջ նախարարական մակարդակով: Այս մասին հայտնում է Gazetekarinca կայքը։
Լրագրողը կալանավորվել էր քրդական ահաբեկչական ուժերին աջակցելու մեղադրանքով։










































