Թուրքիան սկսել է պատ կառուցել Սիրիայի հետ սահմանակից շրջաններում` այնտեղից ներգաղթյալների հոսքը կանխելու համար, հաղորդում է CNN Turk-ը:
Հեռուստաալիքի տվյալներով` պատը կունենա երկու մետր բարձրություն:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման թուրքական վարչության ղեկավար Ֆուատ Օքթայը հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքում բնակվող սիրիացի փախստականների թիվը մոտենում է 300 հազարի:
Նրա խոսքերով` ավելի քան 181 հազար մարդ բնակվում է ճամբարներում, որոնք ստեղծվել են Թուրքիայի կառավարության կողմից սիրիացի փախստականների համար: Ավելի քան 100 հազար սիրիացի բնակվում է ճամբարներից դուրս` Թուրքիայի սահմանակից մարզերում:










































