Էստոնիայի իշխանությունները կարծում են, որ հետխորհրդային որոշ պետությունների մերձեցումը Եվրամիության հետ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետին:
Անդրադառնալով Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի հավանական ստորագրմանը ԵՄ-ի հետ՝ Պաետը նշել է, որ հակամարտության հիմք չի տեսնում, եթե Ուկրաինան ստորագրի ազատ առևտրի մասին պայմանագիրը:
Նախարարի կարծիքով՝ «Արևելյան գործընկերության» դեպքում դիմակայության թեման չափազանց ուռճացված է:
«Ծրագիրը հակառուսական չէ» ,- ասել է արտգործնախարարը և հավելել, որ հետխորհրդային հանրապետությունների համագործակցությունը ԵՄ-ի հետ բխում է այդ պետությունների հստակ շահերից:





































