Նախօրեին Սիրիայի հյուսիսում զինված բախումներ են տեղի ունեցել ծայրահեղական իսլամիստական խմբավորումների գրոհայինների և քրդական աշխարհազորային ջոկատների միջև, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և մի շարք այլ ծայրահեղական խմբավորումների գրոհայիններ ուրբաթ առավոտյան հարձակվել են քրդական աշխարհազորայինների դիրքերի վրա Ալ-Հասակա մարզի Սաֆա գյուղի շրջանում: Հետ մղելով իսլամիստների հարձակումը՝ քրդական աշխարհազորային մարտիկները կորցրել են չորս մարդ, իսլամիստները՝ 14 մարդ:
Քրդերը կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը: Նրանց մեծ մասը բնակվում է Թուրքիային սահմանակից հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ գտնվում են Սիրիայի հիմնական նավթային պաշարները:








































