Tuesday, 14 05 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Ծովային պատերազմ ռուսական նոր փաստաթղթի լույսի ներքո. NoonPost, Եգիպտոս

Միջազգային ուժերը բաժանված են՝ համաձայն ցամաքային և ծովային զորքերի միջև աշխարհագրական դիրքի: Այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, ծովային ուժերը և իրադարձությունները կանխատեսելու ունակությունը կարող է կարևոր դեր խաղալ միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ: Հենվելով իրենց ռազմածովային ուժերի վրա՝ նրանք կարող են հաղթահարել ցանկացած արգելք՝ օգտագործելով իրենց ներուժը արտահանումը մեծացնելու ուղղությամբ:

Ռուսաստանը հսկայական ծովային ներուժ ունի, աշխարհագրական շահավետ դիրք և գազի հսկայական պաշար, որով ապահովում է Եվրոպային: Դա ստիպում է մյուս պետություններին հաշվի նստել նրա հետ: Այնուամենայնիվ, Մոսկվան զգուշանում է, որ բավական չափով պաշտպանված չէ ծովում, եթե նրա մրցակիցները նախատեսում են շրջափակում կազմակերպել: Ծովային պաշտպանության գիծը բավականաչափ ուժեղ չէ նման չափերի պետության համար, ինչպիսին Ռուսաստանն է: Դա է պատճառը, որ Ռուսաստանը հզորացնում է բալթյան ծովային ուժերը: Հենց այդ նպատակով էլ Ռուսաստանը բռնազավթեց Ղրիմը 2014թ.-ին, որպեսզի Սև ծով դուրս գալու հնարավորություն ունենա: Սակայն Ղրիմը միայն սահմանափակ ազդեցության հնարավորություն է տալիս հյուսիսային հատվածում, այդ պատճառով էլ Ռուսաստանը հետագայում մտավ Միջերկրական ծով և այնտեղ կառուցեց իր ռազմաբազան:

Վերջերս Ռուսաստանի ստորագրած փաստաթուղթը ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերը վերահսկելու ձգտումը որակում է որպես ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք: Ռուսաստանը հակազդում է Արևմուտքին, որը սահմանափակում է նրա ազդեցությունը Բալթիկ ծովում բալթյան երկրների միջոցով, որոնք ԵՄ-ի մի հատվածն են: Ռուսաստանի այդ դիրքորոշումը ընդունվում է որպես երկարատև աշխարհաքաղաքական նկռտում: Ավելին, Բալթիկ ծովը հատուկ նշանակություն ունի ՆԱՏՕ-ի տարածումից ռուսական սահմանները փրկելու գործում:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն հղում է կատարում Նիկոլաս Սպիկմենի աշխարհաքաղաքական տեսությանը, որի համաձայն՝ աշխարհը բաժանված է երեք մասի՝ հարթլենդ, ներքին կիսալուսին և արտաքին կիսալուսին: Հարթլենդի մեջ մտնում է Ռուսաստանը, իսկ այդ տեսության համաձայն՝ այդ տարածքը վերահսկողը կառավարում է աշխարհը: Քանի որ Ռուսաստանը զբաղեցնում է վերոնշյալ տարածքի մեծ մասը, ԱՄՆ-ն ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը ներքին կիսալուսնի պետությունների հանդեպ, որոնք սահմանակից են Ռուսաստանին: Այդ նպատակով ծրագրվում է ամերիկյան ՀՕՊ համակարգի տեադրումը ԵՄ-ի տարածքում:

Այդ փաստաթուղթը նկարագրում է ԱՄՆ-ի կողմից սպառնացող միջուկային վտանգը: Ռուսաստանը վստահ է ԱՄՆ-ի ծրագրած քայլերի բացասական հետևանքի վրա: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ի ձգտումը միջազգային ծովային տարածքում վերահսկողություն հաստատելու ուղղությամբ անմիջական սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգությանը:

Այդ սպառնալիքը նվազեցնելու համար Ռուսաստանը նոր փաստաթուղթ է ստորագրել, որում փաստում է ռազմածովային ուժերը գործի դնելու իր հնարավորությունը, այդ թվում սուզանավեր և ռազմանավեր:

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն մեծ սպառնալիք է իրենից ներկայացնում միջուկային զենքի հնարավոր օգտագործման տեսանկյունից, քանի որ ԱՄՆ ռազմածովային ուժերը դեռևս գերազանցում են Ռուսաստանին:

Սակայն Ռուսաստանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, ցուցադրեց իր պատրաստակամությունը ծովային շրջափակումը կանխելու, ինչպես նաև ռազմածովային զինամթերքի արտահանումը մեծացնելու ուղղությամբ՝ հատկապես ծովային ռեսուրսների շուրջ կոնֆլիկտի լույսի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում