Լույսի ավանդական փառատոնը, որը վերջին տարիներին դարձել է Բեռլինի մշակութային կյանքի գունագեղ միջոցառումներից մեկը, սկսվել է ուրբաթ երեկոյան: Այս տարի լուսավորումը կզարդարի մոտ հարյուր շենք և պատմական կառույց: Փառատոնը կտևի 5 օրով ավելի, քան նախկինում էր:
Լույսի տոնը բաղկացած է 2 մասից՝ ուրբաթ օրը սկսվել է «Բեռլինը լուսավորվում է» փառատոնը, իսկ հաջորդ օրը այն կհամալրի Festival of Lights-ը, որը Գերմանիայի մայրաքաղաքում անցկացվում է արդեն 9-րդ անգամ: Երկու միջոցառումներն էլ կշարունակվեն մինչև հոկտեմբերի 20-ը՝ հաղորդում է Ria Novosti-ն:










































