Ադրբեջանի Հըզըի շրջանի զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով տարհանվել են 6 գյուղերի բնակիչներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն՝ փոխանցում է Report-ը։
Տարհանումն իրականացվել է գյուղերում արկերի հնարավոր հայտնվելու մտավախությունների պատճառով։ Հաղորդվում է 6 վիրավորի մասին։
Ներկայում համապատասխան կառույցները շարունակում են ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ։