Նոր Օռլեանի քաղաքապետ Միտչ Լենդրյուն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Այս մասին հայտնում է The Weather Channel-ը:
Լուիզիանայի ափին է մոտենում «Կարեն» արևադարձային փոթորիկը, որի պատճառով ավելի վաղ դադարեցվել էր նավթի արդյունահանումը Մեքսիկական ծոցում:
Հիշեցնենք, որ 2005 թվականին քաղաքը հայտնվել էր «Քեթրին» փոթորկի ճիրաններում: Տարերային աղետը հարյուրավոր մարդկանց կյանք էր խլել, հասցրել միլիարդավոր դոլարների նյութական վնաս:








































