Վիրահատության շնորհիվ կույր տղամարդը, ով նախկինում բեռնատար ավտոմեքենայի վարորդ է եղել, առաջին անգամ տեսել է իր որդիներին: Հաճախորդի տեսողությունը վերականգնելու համար բժիշկները լինզա և նրա ատամն են օգտագործել:
43-ամյա Յան Տիբեթսի հետ զրուցելիս բժիշկ Քրիսթոֆեր Լյունան ասել է, որ կարող է վերականգնել նրա տեսողությունն… ատամի շնորհիվ: Տղամարդը, ով շատ էր ցանկանում տեսնել իր 4-ամյա որդիներին, համաձայնել է:
Սկզբում Լյուն Տիբեթսի հեռացված ատամի անցքում տեղադրել է լինզան: Հետո դա տեղադրել է Յանի աչքի մեջ: Արդյունքում բրիտանացու տեսողությունը 40 տոկոսով վերականգնվել է, գրում է Daily Mail-ը:
Տիբեթսի խոսքերով` վիրահատությունից հետո իր կյանքն ամբողջովին փոխվել է: Նա ոչ միայն կարողանում է տեսնել իր երկվորյակ որդիներին, այլ նաև օգնում է կնոջը:













































