Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ծառուկյանը «լափում է» ավազի հանքերը․ էկոլոգիական աղետ՝ Երևանի գլխին (տեսանյութ)

Թեև Հայաստանում բնապահպանական նախաձեռնություններն անընդհատ բարձրաձայնում են Հայաստանի ընդերքի ոչնչացման, հանքարդյունաբերության, նոր հանքերի ու դրանց հետ կապված խնդիրների մասին, շատ քիչ դեպքերում են հաջողություն գրանցում, արդյունքում մոտ 520 հանք է շահագործվում ՀՀ տարածքում: Չնայած ավազի հանքերի անխնա շահագործման մասին ամենաքիչն է բարձրաձայնվել, սակայն դա չի նշանակում, թե այստեղ խնդիրներ չկան: Ավելին, վերջին շրջանում մամուլն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի՝ ավազի հսկայական հանքերին, որոնք հիմնականում Արաքս գետի ափին են: Եվ ցավալի դեպք գրանցվեց հենց այստեղ:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ով ուսումնասիրել է տեղանքը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դրանց շահագործումը խիստ վտանգավոր էր, քանի որ գետից են հանում ավազը, ինչը օրենքի խիստ խախտում է:

«Բացի դրանից, գետը հունը փոխել էր, և մենք տարածք էինք նվիրել Թուրքիային, և ի զարմանս՝ մեզ Թուրքիան հանդես էր եկել հայտարարությամբ՝ Հայաստա՛ն, ի՞նչ ես անում, դու էկոլոգիական աղետ ես իրականացնում»,- ասաց Կարինե Դանիելյանը:

«Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը, ով ուսումնասիրել է Սևան-Երևան մայրուղու հարևանությամբ շահագործվող ավազի անսպառ հանքերը, որոնք, մեր ունեցած տեղեկություններով, պատկանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը կարևոր է, քանի որ ավազի հանքերն իրենց հետևանքն են թողնում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, սակայն հավելեց, որ ի տարբերություն մետաղական հանքերի՝ ավազի հանքի վտանգը կազմում է 0,1 տոկոս: «Մետաղական հանքերի շահագործումից առաջանում է պոչհանք»,- նշեց նա:

Ըստ Հակոբ Սանասարյանի՝ ավազի հանքերի շահագործումն էլ կամայականությամբ է իրականացվում: Այսօր, նրա խոսքերով, 518 հանքավայրեր են շահագործվում, սակայն այս ցուցակից դուրս էլ բավականին հանքավայրեր շահագործվում են:

«Անզեն աչքով էլ երևում է, որ Երևան-Սևան հատվածում սրանից 20-30 տարի առաջ և հիմա բնապատկերը լրիվ ուրիշ է: Բացի այդ, կատարները հանելով՝ ջրային բալանսն է խախտվում, և տարբեր խնդիրներ առաջացնում»,- նշեց «Կանաչների միության» նախագահը:

Ըստ նրա՝ պատճառների հիմքը դրվեց 95-ին, երբ ՀՀ-ում այնպիսի օրենքներ ընդունվեցին, որոնք պետության ունեցվածքը դարձրին մի քանիսի բաժինը: 20-30 տարի հետո, ըստ նրա, եթե մեր սերունդներն ապրելու իրավունք ունենան, կտեսնեն, թե պեռլիտը և մնացած խիստ թանկարժեք նյութերը, որոնցից կարելի է մետաղներին փոխարինող նյութեր արտադրել, ինչպես են օգտագործվել որպես ավազ, ինչպես են բարբարոսաբար ոչնչացվել:

«Օբսիդիանը նաև ավազի հետ ենք օգտագործում, իսկ օբսիդիանը հրաբխային ապակի է, որը բետոնը ջարդում է, նաև բետոնի որակն է կտրուկ իջեցնում, մյուս կողմից՝ օբսիդիանը կիսաթանկարժեք քարերի դասին է պատկանում»,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Իսկ այս բարբարոսությանը, ըստ նրա, պետական վերահսկողություն չկա, հանրայինի վերահսկողությունը բացարձակ գողությամբ, ապօրինությամբ է ուղեկցվում՝ սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունից, ոստիկանությունից մինչև վարչապետ և նախագահ. ոչ մի տեղ որևէ բան չի փոխվում:

Հակոբ Սանասարյանը նորանշանակ դատախազին նամակ է ուղարկել, որտեղ ներկայացրել է Թեղուտի և մյուս հանքերի խնդիրները, թե ինչպես է մեկ դոլարով գնահատված 500 քառակուսի հողը:

«Բացի այդ, ամենասոսկալին այն է, որ երբ մի հանք են տալիս շահագործման, բայց մեկ էլ տեսնում ես երրորդ-չորրոդ ընկերություններին թույլ են տալիս հանքի տարբեր մասեր ծվատելու: Բայց կարգը հետևյալն է. եթե դուք ավազի հանք եք հանում, դուք այդ հանքը պետք է հանեք, վերին շերտը, որ հող է, պետք է պահած լինեիք, լցնեիք մնացած թափոնների հետ փոսը, դարձնեիք տարածք, որտեղ հետագայում՝ 4-5 տարի հետո անասուն արածեր, դրանից հետո նոր հանք շահագործեիք: Իսկ հիմա բնությունը ուղղակի մորթոտվում է, բզկտվում, այնպիսի վերքեր են հասցվում բնությանը, որ նա չի կարողանում դրանք մեղմել»,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Նա նշեց, որ կարծես կան քնածներ, որոնց հարստությունը տվել են պատահական մարդկանց, միլիոնավոր մարդկանց հաստությունը մի քանիսին է տրված, իսկ այդ հարստությունը՝ ընդերքը, մեր կյանքի հիմքն է, որը հաց է արտադրում, ջուր տալիս:

«95-ից հետո ընդունվեցին օրենքներ, որոնք հակապետական են, հակաժողովրդական, և դրանց թվում են Ընդերքի օրենսգիրքը, Ջրի օրենսգիրքը, որոնք խայտառակ օրենքներ են: Եթե անկախության առաջին շրջանում մատնացույց էին անում, որ օրենքի խախտում կա՝ արձանագրեք, ապա հիմա օրենքի դեմ պետք է սկսենք պայքարել»,- ասաց Հ. Սանասարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում