Թուրքական Ulusal kanal լրատվական կայքի թղթակիցը մամլո ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ ասելով.«Ի՞նչ ուղերձ ունեք Ձեզ նման ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարող թուրք ժողովրդի համար»։
«Ողջունում եմ մշակույթի և քաղաքակրթության օրրան Թուրքիային՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետությանը»,-ասել է Մադուրոն:
Այնուհետև Մադուրոն անդրադարձել է թուրք-վենեսուելական տնտեսական հարաբերություններին և ցանկություն հայտնել էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները:








































