Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ որևէ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, այնքան միամիտ չէ, որ մտածի, թե արցախյան հարցի կարգավորումը մոտ է և խոսի այս կամ այն տարբերակի իրատեսության մասին։ Հետևաբար, Հոգլանդի հրապարակած 6 կետերը, ըստ քաղաքագետի՝ այլ նպատակ էին հետապնդում։
Սաֆարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը, որը բնականաբար, չէր կարող 100 տոկոսով տեղյակ լինել Պուտին-Սարգսյան առանձնազրույցից, փորձում էր հասկանալ՝ արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումներում տեղի են ունեցել փոփոխություններ, և արդյո՞ք Հայաստանը նորից մտնում է մի պրոցեսի մեջ, որը բերեց հայտնի արդյունքներին։
Մանրամասները՝ տեսանյութում











































