Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներ՝ մանկավարժներին

Ուսուցչի օրվա նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին:

Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով պատվավոր ու հարգալից տեղը: «Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են: Իսկապես անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը: Անչափ կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի դերը մեր երկրի հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում, քանզի հաճախ նաև ձեր անձնական օրինակով և նվիրումով է ձևավորվում 21-րդ դարի հայ մարդու, մեր երկրի արժանի քաղաքացու նկարագիրը: Համոզված եղեք, որ պատասխանատու ձեր գործում քաղաքապետարանը միշտ է ձեր կողքին ու պատրաստ է ոչ միայն խրախուսել, այլ նաև օժանդակել մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ տարեցտարի ավելանում է դպրոցների նկատմամբ ինչպես պետական, այնպես էլ քաղաքային իշխանության կողմից ուշադրությունը. «Այլևս չունենք չջեռուցվող դպրոց կամ մանկապարտեզ ու այժմ արդեն հնարավորություն ունենք առկա միջոցներն ուղղելու կրթական հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը, դասասենյակների ու լաբորատորիաների արդիականացմանը։ Տարիների ընդմիջումից հետո այս տարի մենք հնարավորություն ունեցանք զգալի միջոցներ տրամադրելու նաև մեր մանկապարտեզների գույքի թարմացմանը։ Վստահեցնում եմ, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական», – ընդգծել է քաղաքապետը:

Այնուհետ, Ուսուցչի օրվա կապակցությամբ մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել Երևանի թիվ 103 մանկապարտեզի մեթոդիստ Անահիտ Մուրադյանը, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանն ու Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը:

Տոնական օրվա շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար, կրթական և մշակութային օջախների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են նաև Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ուսուցչի օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, նրանց մաղթել է նորանոր հաջողություններ իրենց անչափ կարևոր ու պատասխանատու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում