Հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր Twitter-ում գործարկել է առցանց քվեարկություն՝ պարզելու՝ տոլման հայկակա՞ն թե՞ ադրբեջանական ճաշատեսակ է։
«Որպեսզի այլևս չսխալվենք կենցաղի կարևորագույն հարցերում, եկեք մեկընդմիշտ պարզենք. Տոլման….ճաշատեսակ է»,-գրել է նա՝ առաջարկելով պատասխանի երկու տարբերակ՝ հայկական և ադրբեջանական։
Մինչ ցերեկվա ժամը 2-ը քվեարկությանը մասնակցել է 1596 օգտատեր։ Նրանց 64 տոկոսը պատասխանել է, որ տոլման հայկական ճաշատեսակ է, մնացած 36 տոկոսը տոլման համարել է ադրբեջանական։
Чтобы больше не ошибаться в важнейших вопросах бытия, давайте решим раз и навсегда: долма – это блюдо
— Василий Уткин (@radioutkin) 24 августа 2017 г.










































