Thursday, 18 06 2026
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ

Հայաստանն օրհասական ոչ մի խնդիր ի զորու չէ լուծել Մաքսային միության միջոցով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

 – Տիկին Սեդրակյան, ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ամբողջովին ստորագրել Ասոցացման պայմանագիրը: Այդ հայտարարությունը որքանո՞վ էր համոզիչ կամ տպավորի՞չ Եվրոպայի համար:

 – Ես  չեմ ուզում եվրոպացիների անունից խոսել, բայց կարող եմ խոսել երկու բևեռների մասին.  մեկ իրական կայացած բևեռի՝ Եվրամիության, ու մյուս Մաքսային միության՝ դեռևս չկայացած բևեռի հարաբերակցության մեջ տարուբերվող Հայաստանն արդեն որոշակի խնդիրների առջև է կանգնում: Այսինքն՝ Մաքսային միության վերաբերյալ հայտարարությունից հետո թե՛ կողմնակիցները, թե՛ հակառակորդները ակնկալում էին, որ Մաքսային միությունը, այնուամենայնիվ, թեկուզ գայթակղիչ, քաջալերող որևէ տնտեսական առաջարկ կանի Հայաստանին, բայց մենք փոխարենը ունենք այդ հայտարարությունից հետո դեպքերի զարմանալի շարան: Այն է՝ գազի գնի իրողությունն է, որը թյուրըմբռնումների և տարընթերցումների առիթ է տալիս, հաջորդ խնդիրն այն է, որ ժամ առաջ՝ ժամանակից շուտ Հայաստանը պետք է փակի իր 500 միլիոնանոց վարկը, մյուսը՝ երկաթուղու խնդիրն է: Այսինքն՝ Մաքսային միության պարտավորության  փաստաթղթում որևէ տնտեսական օգնության հստակ չափաբաժին չկա և նույնիսկ ակնկալիք էլ չկա: Բայց կա մեկ ուրիշ կարևոր հանգամանք. այն, որ Գյումրի են սկսել ժամանել լրացուցիչ զինվորական միավորներ: Այսինքն՝ ամբողջ Մաքսային միության աղմուկն այն էր, որ ռուսական սահմանապահները կարողանային պտտվել ինչպես իրենց սեփական տարածքներում: Ռուսաստանը գուցե հասավ իր նպատակին, սակայն Հայաստանն իր առաջ ծառացած ոչ մի օրհասական խնդիր ի զորու չէ լուծել Մաքսային միության միջոցով: Ասենք` տասնապատկեց զորքերի քանակը, բայց դա ի՞նչ է փոխում Հայաստանի տնտեսական իրավիճակում, եթե ավելի չի վատթարացնում վիճակը: Ուղղակի պետք է համեմատել իրողությունները: Բոլոր ռուսական տնտեսական օգնությունները, հեռանկարները, դրական կողմերը, բոլորը երևակայական տիրույթում են, իսկ այ զինվորների ժամանելն իրական տիրույթում է:

 – Իսկ ի՞նչ է պետք իրական փոփոխության համար:

 – Եթե կունենանք գաղափարական սերնդափոխություն, եթե կլինի մտածողության կամ քաղաքական վարքագծի նորացում, ապա գուցե հնարավոր կլինի, որ այլ համատեքստում Եվրոպան ավելի պատրաստակամ լինի Հայաստանի հետ վերսկսել բանակցային գործընթացը, ավելի շուտ ես դա չեմ կանխատեսում, ավելի շուտ կանխատեսում եմ տնտեսական ահագնացող դժվարություններ Հայաստանի համար:

 – Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի  ելույթը: Որքանո՞վ էին տրված հարցերը սպառիչ պատասխաններ ստանում:

 – Ես միտում չունեմ գնահատելու ելույթը, որովհետև ելույթը կարող է լինել շատ լավ, շատ վատ, կարող է լինել նեյտրալ: Բայց ելույթը պետք է դիտվի քաղաքական գործընթացների համատեքստում, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այդ ելույթը քաղաքական գործընթացների վրա, մասնավորապես եվրաինտեգրացիայի գործընթացի վրա. այդ դաշտում առայժմ ես մեծ ազդեցություն չեմ տեսնում:

 – Այսինքն՝ միևնույն է, մենք ձախողե՞լ ենք սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո:

 – Ես ձախողված չէի համարի, որովհետև իմ հայրենիքի շահերը, այնուամենայնիվ, վեր են ամեն ինչից: Ես այդքան ձախողված չէի համարի, եթե Հայաստանը գոնե ստանար կարճաժամկետ հեռանկար ՄՄ միջոցով, բայց ես առայժմ տեսնում եմ միայն ռազմական հեռանկար, որը Հայաստանի համար բնավ ցանկալի չէ:

 – Այնուամենայնիվ, նոյեմբերին որևէ այլ ձևաչափով փաստաթղթի ստորագրում բացառո՞ւմ եք, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը միանշանակ հաստատեց Վիլնյուսում մեր մասնակցությունը:

 – Եթե անգամ մասնակցենք, ապա ոչ մի արմատական տարբերություն չի տա: Ես կարծում եմ, որ այդտեղ ավելի շատ բարի մտադրությունների բաղադրիչ կա, քան  քաղաքական ու տնտեսական իրական գործողությունների: Իհարկե, բարի կամքի բաղադրիչը վատ չէ, սակայն դա քիչ է քաղաքականության համար: Առհասարակ  խոսքերը քաղաքականության մեջ լիովին տարբերվում են գործողություններից: Գործողություններով կերևա և կերևա ապագայում:

 – Ռուսաստանի կողմից ճնշումների մասին խոսելը Սերժ Սարգսյանն ավելորդ համարեց:

 – Ես, օրինակ, կակնկալեի, որ նա կբացառեր այդ ճնշումները, բայց ընդդիմադիր դաշտում գոնե կխոսվեր այդ մասին: Փոքր երկիրը, ունենալով խնդիրներ ներսում, փորձում է խուսափել խնդիրներից դրսում: Իսկ ինձ թվում է՝ նախ պետք է փորձել խնդիրները վերացնել ներսում և հետո նվաճել ինքնահարգանք, իսկ հետո նաև դրսի սուբյեկտների հարգանքը:

 – Ըստ էության, ինչո՞ւ ներսում չէր քննարկվել հարցը: Սերժ Սարգսյանը բացառեց և հանրաքվեն, և ներսի ուժերի հետ քննարկումները: Որովհետև ներսում այլընտրանքային ուժեր չկա՞ն, թե՞ իսկապես իր որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից:

 – Շահը լինում է կարճաժամկետ և երկարաժամկետ, բայց այս դեպքում ես անգամ կարճաժամկետ շահ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է այլընտրանքային ուժերին, իհարկե դրանք կան, բայց մենք Միացյալ Նահանգներ չենք, և ցավոք, չունենք գործադիրի, օրենսդիրի և դատական մարմինների միջև ժողովրդավարական հավասարակշռություն: Դրա համար քննարկումները և արգումենտները հնարավոր կլինեն բոլոր այն դեպքերում, երբ որ բոլոր նյութերը հրապարակվեն: Բայց  տեսնում եք, որ երկուստեք էլ նյութեր չեն հրապարակվում, իսկ դա արդեն մտահոգիչ պահ է, և ես դրան արդեն մի քանի անգամ անդրադարձել եմ:

 – Մեծ հաշվով, Դուք որևէ ակնկալիք չունե՞ք նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից:

 – Ես չեմ ուզում կանխատեսումներ անել: Ըստ իս՝ ներկա պահին քաղաքական իրադրությունը նման նախապայմաններ չի թելադրում, բայց ամեն պահի աշխարհաքաղաքական դաշտում ամեն բան կարող է փոխվել: Մենք խոսում ենք ներկա կարճաժամկետ իրադրության մասին:

 – Հասցրե՞լ եք կարդալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ:

 – Եթե մենք մեր քաղաքականությունը կառուցենք՝ ելնելով մեր հարևանների հայտարարություններից, ապա մեզ շատ հեշտությամբ նրանք կարող են իրենց հայտարարություններով մոլորեցնել: Ինձ թվում է՝ մենք պետք է ունենանք մեր  անկախ քաղաքական սուվերեն գիծը: Արդեն ժամանակն է շարժվելու մեր սուվերեն, անկախ երկրի, տնտեսական արդարության, հանրային կառավարման խրախուսման ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում