Tuesday, 30 04 2024
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը

Պուտինից հետո Սերժ Սարգսյանի անցումը

Սոչիում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Երևանում ընդունում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Այս հանդիպումը բավականին ուշագրավ է մի շարք առումներով: Նախ այն տեսանկյունից, որ հանդիպումը տեղի է ունենում Սոչիից գրեթե անմիջապես հետո, այսինքն՝ Թուրքմենստանի նախագահի օդանավը գուցե նույնիսկ օդում էր, երբ Սոչիում դեռ ընթանում էր Պուտին-Սարգսյան հանդիպումը: Իսկ Թուրքմենստանի նախագահը Հայաստան է ժամանում Սերժ Սարգսյանի հրավերով: Մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ Սերժ Սարգսյանը դեռևս օգոստոսի 5-ին Իրանում այդ երկրի նախագահի հետ հանդիպմանն էր խոսել Թուրքմենստան-Իրան-Հայաստան գործակցության մասին, համենայնդեպս, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության: Եվ մեկ այլ, արդեն խորհրդանշական հանգամանք:

Թուրքմենստանը հետխորհրդային հանրապետություններից միակն է, որ հայտարարել է, այսպես ասած, չեզոք քաղաքականության մասին: Իսկ այդ երկրի նախագահը Երևանում հայտարարեց նաև, որ Հայաստանը մշտապես աջակցել է իրենց այդ չեզոքության քաղաքականությանը: Թուրքմենստանի չեզոքության հանգամանքը այստեղ խորհրդանշական է հենց այն համատեքստում, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն ունենում է «չեզոք քաղաքականության» հետ անմիջական շփում, ինչը, ըստ էության, խորհրդանշում է ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի և զարգացումների տրամաբանությունը: Թուրքմենստան-Իրան-Հայաստան գործակցությունը, ըստ տրամաբանության, չի կարող ունենալ այլ նպատակ, գոնե Իրանի և չեզոք Թուրքմենստանի համար, քան Հայաստանի միջով դուրս գալ Վրաստան և Սև ծով: Եթե չկա այդ նպատակը, ապա առնվազն միամիտ է մտածել, որ Թեհրանն ու Աշխաբադը կարող են այն էլ բարձրաձայն մտածել Երևանում ինչ-որ փակուղում ծվարելու մասին: Հետևաբար, ռազմավարական նպատակի կամ թիրախի առումով այստեղ երևի թե չի կարող լինել երկրորդ կարծիք:

Սերժ Սարգսյանը Երևանում հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Թուրքմենստանի իր գործընկերը խոսում էր այն մասին, որ մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի վերաբերյալ: Իսկ ի՞նչը կարող է ենթադրել, կամ հանդիսանալ միլիարդանոց նախագիծ՝ իհարկե տարանցիկ գազամուղը դեպի Եվրոպա: Իսկ դա նշանակում է, որ երկրորդ կարծիք լինել չի կարող նաև այն տեսանկյունից, որ այդ նախագծերը չեն արժանանալու Մոսկվայի ողջույնին, որովհետև դրանք Եվրոպային կարող են դուրս բերել ռուսական էներգակիրների կախվածությունից: Բայց կարո՞ղ է Հայաստանը բավականին թափանցիկ ակնարկներով խոսել այդօրինակ հեռանկարների մասին, այն էլ Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո: Մի դեպքում թերևս, եթե այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանի առաջ դրվել է խիստ անցանկալի ինչ-որ պահանջ: Բայց այդպիսի նշաններ, համենայնդեպս, չկան, ինչը նշանակում է, որ իրավիճակը դուրս է ավանդական ընկալումներից:

Եվ ընդհանրապես, Ռուսաստանի հանդեպ միջազգային մեկուսացման արևմտյան քաղաքականությունից հետո, և հատկապես ԱՄՆ նոր վարչակազմի և ամերիկյան քաղաքականության նոր իրողությունների պայմաններում ավանդականն ու ոչ ավանդականը քաղաքական ընկալումների առումով դառնում են հարաբերական: Այդ իմաստով է, որ թուրքմենական չեզոքությունը խորհրդանշում է հայկական որոշակի անցում, անցումային փուլ ոչ միայն ներքաղաքական առումով, այլ նաև արտաքին քաղաքական: Այդ անցումը ոչ թե Ռուսաստանի դեմ է, այլ ուղղակի դրան դեմ լինել չի կարող Ռուսաստանը, չունի համապատասխան աշխարհաքաղաքական ռեսուրս: Եվ ԱՄՆ-ը ցույց է տվել, որ ռեսուրսների այդ սահմանափակումը երկարատև գործընթաց է, երկարատև որոշում: Այսինքն՝ հուսալ, թե կանցնի, Ռուսաստանին չարժե, դա վառ կերպով ցույց տվեց Թրամփի ընտրությունը: Հետևաբար Ռուսաստանին չի մնում այլընտրանք, քան փոխվել: Այդ փոփոխությունը անխուսափելիորեն զգացվելու է Ռուսաստանի ազդեցության ավանդական գոտիներում: Ավանդականը, ի դեպ, այստեղ էլ դառնում է հարաբերական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում