Քննարկումներն ու բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ճանապարհն են: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը:
Նրա համոզմամբ՝ խնդրի լուծման ճանապարհին պետք է մի կողմ դրվեն անվստահությունն ու ատելությունը: «Սա բոլորովին էլ չի նշանակում, որ դուք մոռանում եք պատերազմի ժամանակ զոհված ձեր հարազատներին, սա պարզապես նշանակում է ապագա սերնդի համար ավելի լավ ու ապահով հայրենիք ապահովել»,- նշեց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ 20-րդ դարի պատերազմները միլիոնավոր մարդկային կյանքեր խլեցին:
Լուսանկարը՝ Առավոտի-ի