Վրաստանը կդառնա Հարավարևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների գագաթնաժողովի լիարժեք անդամ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, գերատեսչության ղեկավար Իրակլի Ալասանիան այս մասին պաշտոնապես հայտարարել է Հարավարևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը:
Նրա խոսքերով՝ Վրաստանն այսուհետ կմասնակցի Հարավարևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների նախաձեռնություններին ոչ միայն դիտորդի կարգավիճակով, այլ նաև որպես գագաթնաժողովի լիարժեք անդամ:
Ալասանիայի խոսքերով՝ համապատասխան ընթացակարգերը կտևեն շուրջ մեկ տարի: Հաջորդ տարի Վրաստանն արդեն կդառնա կազմակերպության անդամ, որը տարածաշրջանային անվտանգության ապահովման ևս մեկ կարևոր ձևաչափ է:
«Վստահ եմ, որ դա մեծ քայլ է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին»,- հավելել է Ալասանիան:










































