Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day) նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը:
Այս տոնի համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելին՝ հայտնում է calend.ru-ն: 20-րդ դարի սկզբին նա ապրել է Ամերիկայում: Նրա ստեղծագործությունները ոչնչով աչքի չեն ընկել, և նրա նկարները շանս չունեին դառնալու համաշխարհային գլուխգործոցներ: Սակայն նրան 1963թ. դիմել է State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերությունը՝ պատվիրելով ընկերության այցեքարտի համար մտածել ինչ-որ վառ ու հիշվող խորհրդանիշ:
Նա առանց մտածելու վերջիններիս առաջարկել է այն, ինչ հիմա առանց բացառության անվանում ենք «սմայլիկ»՝ դեղին, ժպտացող դեմք:
Նման այցեքարտի հաջողությունը գերազանցել է բոլոր ակնկալիքները:
Ժպիտի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1999թ.: Օրվա կարգախոսն է՝ Do an act of kindness. Help one person smile:








































