Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայտարարվել է բնապահպանական առաջիկա միջոցառումների ժամանակացույցը

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: 2007թ.-ից հիմնադրամի գլխավոր գործընկերը հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է: Ինքնատիպ այս իրադարձությունը, որն արդեն 4-րդ անգամ կիրականացվի Հայաստանում, բնապահպանական միակ փառատոնն է հարավկովկասյան տարածաշրջանում: «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհին սպառնացող խնդիրների վրա, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը` Հայաստանի կենսաբազմազանության և դրա պահպանման կարևորության վերաբերյալ:

«Շրջակա միջավայրի պահպանման և դրա խնդիրների վերաբերյալ իրազեկումը պետք երեխաների դաստիարակության անբաժանելի մաս լինի: Յուրաքանչյուր մարդ վաղ տարիքից պետք է հասկանա, որ Երկիր մոլորակը մարդկության ընդհանուր տունն է, և այդ տանն ապրող ամեն ոք ունի իր պարտականությունները և պատասխանատվության իր չափը` այդ տունը մաքուր և ապահով պահելու համար:

Հայաստանում այս առաքելությունն իր վրա է վերցրել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, և ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 6-րդ տարին հպարտորեն կանգած է նրա կողքին` աջակցելու այս անչափ կարևոր և դժվար գործի իրականացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի 2013թ.-ի ծրագիրն ընդգրկում է միջազգային բնապահպանական մանկական ֆիլմերի մրցույթ, բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ և հանրային միջոցառումներ: «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնն այս տարի կներկայանա նոր սկզբունքով, այն է՝ ավելացնել մասնակիցների թիվը՝ նվազեցնելով բնապահպանական խնդիրները: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել փառատոնի առցանց կազմակերպման միջոցով, որի շրջանակներում ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն հայաստանյան հեռուստաալիքներով, համացանցով: Դրանք կուղեկցվեն հանրային ակտիվ քննարկումներով:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի այս տարվա ծրագիրը ևս հայ հանդիսատեսի դատին կներկայացնի վավերագրական ֆիլմերի լավագույն ընտրանի` նվիրված կենդանիներին և բնապահպանական խնդիրներին: Աշխարհի տարբեր երկրներից ընտրված շուրջ 30 ֆիլմ կհեռարձակվի հայկական տարբեր հեռուստաալիքներով և առցանց:

«Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի գործընկերների թվում են «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները և «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստաալիքը: Ֆիլմերը կցուցադրվեն 2013թ.-ի հոկտեմբերի 18-ից մինչև 27-ը:

Հայաստանի բնապահպանական խնդիրներին, մասնավորապես`աղբի վերամշակմանն ու վայրի բնության պահպանությանն անդրադարձող փառատոնի ֆիլմերը կուղեկցվեն հանրային քննարկումներով: Դրանց կմասնակցեն գիտնականներ, բնապահպաններ, քաղաքացիական-հասարակական ակտիվիստներ և այլն:

Փառատոնի շրջանակներում կիրականացվի նաև հիմնական 3 միջոցառում՝ նկարչական օր, մրցանակների հանձնման արարողություն և կենդանիների դիմակահանդես-շքերթ: Գործընկերների` ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) հետ համատեղ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հոկտեմբերի 25-ին բոլորին հրավիրում է FPWC-ի «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»՝ մասնակցելու Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի բացման արարողությանը, որը կուղեկցվի խորհրդանշական ծառատունկով:

«Արևորդի» փառատոնի միջոցառումների ժամանակացույց

Հոկտեմբերի 6
6-րդ Նկարչական Օր և Երևանի կենդանաբանական այգու 72-ամյակին նվիրված տոնակատարություններ

Հոկտեմբերի 18

Մանկական ֆիլմերի մրցանակների հանձնման արարողություն

Ֆիլմի ցուցադրություն և քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Հոկտեմբերի 25

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի» բացման արարողություն և ծառատունկ (Արարատի մարզի Ուրցաձոր համայնք)
Ֆիլմի ցուցադրություն և քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Հոկտեմբերի 26

«Կոնֆուսաո» սամբա խմբի բացօթյա համերգը Սիրահարների այգում

Հոկտեմբերի 27

Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևան քաղաքի փողոցներով, որը կուղեկցվի «Կոնֆուսաո» սամբա խմբի համերգով՝ Երևանի կենդանաբանական այգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում