Ամերիկացիների վստահությունը երկրի տնտեսության հանդեպ էականորեն նվազել է: Այս մասին հաղորդում է The Market Watch-ը՝ վկայակոչելով Gallup-ի հետազոտության տվյալները:
Վերլուծաբանները դա կապում են կառավարության փակման հետ: Տնտեսական վստահությունը նվազել է 5 կետով և արդեն հոկտեմբերի 2-ին հասել -32-ի: Սա վստահության ամենացածր ցուցանիշն է տարվա ընթացքում: Ինդեքսը նշանակում է, որ ամերիկացիների թիվը, որոնք գոհ են տնտեսական իրավիճակից, 32%-ով ավելի քիչ է նրանցից, ովքեր դժգոհություն են հայտնել ստեղծված վիճակից:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցելու վարկանիշը նվազել է մինչև 44, իսկ նրա ոչ հայտնիության վարկանիշը բարձրացել է 2 կետով՝ մինչև 50:
Gallup-ի ուսումնասիրության համաձայն՝ 1/10-ով աճել է նաև գործազրկությունը և կազմել 7.8%:











































