Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ դեռևս հստակ մտադրություն չունի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
«Այդ հարցով որոշում դեռևս չեմ կայացրել»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:
Վարչապետի խոսքով՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի իր համակարգը՝ հիմնված խորհրդակցությունների վրա:
«Կուսակցությունը ինչ նպատակ որ դնի իմ առջև, կջանամ կատարել»,- ասել է Էրդողանը:











































