Ալեքսանդրիայի (Վիրջինիա) շրջանային դատարանում պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել Anonymous-ի 13 ցանցահենների դեմ: Նրանք մեղադրվում են պաշտպանված համակարգչային ցանցերը կանխամտածված վնասելու նպատակով հանցավոր դավադրության մեջ: DdoS հարձակումների շարքը կատարվել է 2010-ին՝ «Հատուցում օպերացիա» անվան ներքո:
Խմբի մասնակիցները սկսել էին իրենց գործունեությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունից հետո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Որպես թիրախներ նրանք ընտրել էին կառավարական հաստատությունների, խոշոր մասնավոր ընկերությունների, բանկերի կայքերը, որոնք նրանց կարծիքով՝ խոչընդոտել են WikiLeaks կայքի աշխատանքին:
Օգոստոսի վերջին FBI-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ խմբի մի քանի առանցքային անդամների ձերբակալությունն օգնել է զգալիորեն նվազեցնել նրանց ակտիվությունն ու անցկացվող հարձակումների մասշտաբը:









































