Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրը երկարացրել է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու և անհրաժեշտության դեպքում զինվորներ ուղարկելու տարեկան մանդատը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ տվյալ մանդատին կողմ քվեարկել է «Ազգայնական շարժումը», դեմ՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը:
Կառավարությունն այս մանդատը ստացել էր անցած տարվա հոկտեմբերի 14-ին՝ Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից շրջանների բնակիչներին Սիրիայի տարածքից հրաձգություններից պաշտպանելու նպատակով:











































