ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիի մոտ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կան վիրավորներ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից:
Նշենք, որ Կապիտոլիում անկացվում են ԱՄՆ Կոնգրեսի նիստերը: Ներկայում շենքը փակ է:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, կրակոցներից հետո փակվել է նաև ԱՄՆ Գերագույն դատարանի շենքը, որը տեղակայված է Կապիտոլիի մոտ:
Reuters գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ սպանվել է մի կին, ով կասկածվում է հրաձգությունը կազմակերպելու մեջ: Fox News-ի փոխանցմամբ` նախնական տվյալներով` կինը, գտնվելով ավտոմեքենայի ղեկին, փորձել է հաղթահարել Սպիտան տան մոտ տեղակայված պատնեշը, այնուհետև մոտեցել է Կապիտոլիին և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ:
Հարձակման ժամանակ կնոջ մեքենայում երեխա է եղել:









































