ԱՄՆ-ը չի պատրաստվում հանել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ չնայած Իրանի ղեկավարության միջուկային հարցով բանակցություններ վարելու մտադրությանը: Ինչպես հաղորդում է RIA Novoti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Մենք չենք պատրաստվում հանել պատժամիջոցները, քանի դեռ չենք տեսել, որ իրանական կառավարությունը մտադիր է կատարել իր խոստումը և հստակ գործողություններ ձեռնարկել»,- ասել է Հարֆը:
Նրա խոսքերով` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կազմել է միջոցառումների մանրամասն ցուցակ, որոնք կարող է ձեռնարկել Իրանը:









































