Tuesday, 16 06 2026
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար

ԵՄ-ն չի դադարեցնի քաղաքական գործակցությունը Երևանի հետ՝ Հայաստանը գցելով Մոսկվայի ճանկերի մեջ. Չարլզ Թաննոք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ԵՊՌ) կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի ԵՊՌ խմբի արտաքին գործերի կոմիտեի խոսնակ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններով զբաղվող պատվիրակության փոխնախագահ, Արտաքին գործերի կոմիտեի անդամ, ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի անդամ, բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թաննոքը:

– Պարոն Թաննոք, օրերս ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ձեր գործընկերների հետ քննարկեցիք Հայաստանի հետ հատուկ համաձայնագրի մշակումը, համաձայն որի` Հայաստանը կհամագործակցի ԵՄ գործակալությունների հետ տարբեր ոլորտներում: Ի՞նչ է համաձայնագիրն իրենից ներկայացնում:

– Այդ համաձայնագիրը Եվրոպական հարևանության քաղաքականության ավելի լայն շրջանակի մի մասն է և ուրվագծում է հնարավորություն Հայաստանի համար՝ մասնակցելու տարբեր ոլորտներում ԵՄ տարբեր ծրագրերի, որոնք հետագայում կապահովեն մշակութային, կրթական, բնապահպանական, տեխնիկական և գիտական կապերի, ինչպես նաև ուղիղ մարդկային շփումների և ոլորտային համագործակցության հնարավորություններ: Մինչ մի որևէ ոլորտում աշխատանք սկսելը կողմերը համաձայնության հուշագիր են ստորագրում՝ նախանշելով միասնական նպատակները և պայմանները, որոնք պետք է որ ձեռք բերվեն: Չնայած համաձայնագիրն իր բնույթով տեխնիկական է, այն ապահովում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման մի որոշակի քաղաքական մակարդակ:

Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ շարունակել քաղաքական համագործակցությունը, այսինքն՝ ՀՀ-ԵՄ բանակցություններից պահպանել քաղաքական մասը: Այդ մասին ԵԽԽՎ-ում բարձրաձայնեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Չե՞ք կարծում, որ քաղաքական համագործակցության բացակայությամբ ԵՄ-ն ՌԴ-ին հնարավորություն է տալիս ուժեղացնել իր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ազդեցությունը Հայաստանում: Ինչո՞ւ ԵՄ-ն չի մտածում Հայաստանին «հատուկ ասոցացված երկրի» կարգավիճակ շնորհելու մասին: Շատ փորձագետեր պնդում են, որ Հայաստանի հետ քաղաքական համագործակցությունը պահպանելը կօգնի հետագայում այդ համագործակցությանն ավելացնել տնտեսականը, երբ Հայաստանը ձախողվի ՄՄ-ում:

– ԵՄ-ն առայժմ պնդում է, որ ԽՀԱԱԳ պայմանագիրը ՄՄ-ի հետ անհամատեղելի է և քանի որ ԽՀԱԱԳ-ն ԱՀ-ի անբաժանելի մասն է, ուստի ԱՀ չի կարող Վիլնյուսում նախաստորագրվել: Ամեն դեպքում, Յալթայում եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն արդեն նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է խոսել Հայաստանի հետ մեկ այլ շրջանակի շուրջ, որը կարող է զարգացվել: Բնականաբար, ԵՄ-ն չի կարող և չի դադարեցնի համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ դա, ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք, Հայաստանը կգցի Ռուսաստանի ձեռքերի մեջ: Կարևոր է, որ շարունակենք համագործակցությունը տարբեր մակարդակներում և միևնույն ժամանակ շարունակենք աշխատել միասին՝ մշակելով նոր համաձայնագիր, որը կներառի այն ամենն, ինչին Հայաստանը հասել է չորս տարիների բանակցությունների արդյունքում:

– Պարոն Թաննոք, Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է Հայաստանում «ռուսամետ էլիտա» ձևավորի: Ըստ նրա՝ Արևմուտքը հայ հասարակության հետ մեծ աշխատանք է կատարում հակառուսական տրամադրություններ ձևավորելու ուղղությամբ, և Ռուսաստանը պետք է ինչ-որ բան հակադրի դրան: Այսինքն՝ նույն խնդիրն այս ոլորտում կառաջանա այն դեպքում, երբ ԵՄ-ն դադարեցնի իր ակտիվ աշխատանքները: Ներկայումս ինչպե՞ս եք տեսնում ԵՄ-ի աշխատանքը հայաստանյան քաղաքացիական սեկտորի հետ:

– Ինչպես արդեն ասացի, ԵՄ-ն չի թողնի Հայաստանը: ԵՄ գործիչները շատ լավ գիտեն, որը ՌԴ-ն ճնշումներ է գործադրել Հայաստանի նկատմամբ, իսկ ԵԽ-ն թեև անուղղակի կերպով, բայց նշել է «Արևելյան գործընկերության» երկրների նկատմամբ ռուսական ճնշումների մասին: Հուսով եմ, որ ներկայիս հարաբերությունները կպահպանվեն, և կողմերը կփորձեն կապիտալիզացիայի ենթարկել և շարունակել զարգացումը, որը Հայաստանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել, և որևէ նոր համագործակցության շրջանակ կզարգացնեն: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում