Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ոստիկանության ջոկատները ճանապարհի եզրին գրեթե 100 կիլոգրամանոց պայթուցիկ նյութ են հայտնաբերել:
Դիարբեքիր-Բինգել ավտոմայրուղին պայթուցիկը վնասազերծելու նպատակով փակվել է, սակայն որոշ ժամանակ անց երթևեկությունը կրկին վերականգնվել է: Հինգշաբթի օրն այս մասին տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:









































