Լիտվայում սեյմը պաշտոնից ազատել է խոսնակ Վիդաս Գեդվիլասին, հաղորդում է Balsas գործակալությունը:
«Աշխատանքի կուսակցության» ներկայացուցիչ Գեդվիլասի՝ սեփական կամքով հրաժարական տալու մասին հայտարարությունը հաստատել են 76 պատգամավորներ:
Սեյմը որոշում է կայացրել խոսնակի տեղակալ Ալգիրդաս Սիսային խորհրդարանի ժամանակավոր նախագահ նշանակելու մասին:










































