Սիրիայի բանակի ամբողջ քիմիական զենքը գտնվում է հուսալի հսկողության ներքո: RIA Novosti-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Բոլոր օբյեկտները, կապված քիմիական զենքի արտադրության ու պահպանման հետ, գտնվում են սիրիական բանակի պաշտպանության տակ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այդուհանդերձ, նրա խոսքով, հարձակման սպառնալիքն այդ օբյեկտների վրա նախկինի պես պահպանվում է:











































