Նիգերիայի Լագոս տնտեսական մայրաքաղաքում Associated Airlines նիգերիական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Նիգերիայի օդանավակայանների դաշնային վարչությանը:
Ավելի վաղ հաղորդել էին 8 զոհի մասին:
Օդանավակայանի փրկարար ծառայության տվյալներով՝ վթարի պատճառը ինքնաթիռի շարժիչներից մեկի անսարքությունն է եղել:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը ընկել է թռիչքից որոշ ժամանակ հետո և այրվել:









































