Monday, 22 06 2026
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ

Երեք նախագահներից մեկն արձագանքել է

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի Գառնիկ Իսագուլյանի` երեք նախագահներին կլոր սեղանի շուրջ հավաքելու նախաձեռնությունն արդեն արձագանք է ստացել: Երեք նախագահները ստացել են Իսագուլյանի նամակները, և նրանցից մեկի գրասենյակը նույնիսկ արձագանքել է ուղարկված նամակին: Թե ով է արձագանքող նախագահը, Իսագուլյանը չասաց,միայն նշեց, որ «չկա փոխադարձ համաձայնեցում»: «Մոտ օրերս, երբ որ արդեն ձեռք կբերվի փոխադարձ համաձայնեցում և հանդիպման վերջնական օրը կհստակեցվի, կպայմանավորվենք, մենք անպայման լրատվամիջոցներին տեղյակ կպահենք: Այս գործընթացն անպայման զարգացում կունենա, և առաջիկայում անպայման առաջին հանդիպումը կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Ի դեպ, նա նաև նշեց, որ իր նախաձեռնությունը միայն երեք նախագահներով չի սահմանափակվում: Նա համագործակցության առաջարկ է անում ոչ միայն Հայաստանի նախագահներին, այլև ԼՂՀ ներկա ու նախկին նախագահներին, ինչպես նաև երկու վեհափառ հայրապետներով:

Գառնիկ Իսագուլյանը չմանրամասնեց, նախագահներին ուղարկված նամակների բովանդակությունը, միայն ասաց, որ երեքին տարբեր բովանդակությամբ` «յուրովի» նամակներ են ուղարկվել: Բովանդակության չհրապարակելն էլ բացատրեց նրանով, որ իրենց խնդիրն առաջին հերթին յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին հանդիպելն է և իրենց նպատակը ներկայացնելը. «Երբ որ իրենց կողմից էլ դիրքորոշում կլինի, նոր բոլորին տեղյակ կպահենք»:

Իսագուլյանը հստակեցրեց, որ հանդիպմանը միայն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման հարցը չի քննարկվելու, այլ ազգային ծրագիր է մշակվելու: «Ես առաջարկում եմ մի ֆորմատ, որտեղ քննարկումը կլինի անկաշկանդ, կքննարկվեն հասարակական վիճակի առողջացման տարբերակներ»,- ասաց նա:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նամակներն առանձնապես գաղտնիք չեն պարունակում, այնտեղ ընդամենը հիմնավորված է հանդիպման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Լրացուցիչ խորհրդավորություն հաղորդելով էլ, ըստ մեզ, փորձ է արվում մեծացնել նախաձեռնության շուրջ հետաքրքրությունը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ, այո, նամակը ստացել են, բայց թե ինչպես ու երբ կարձագանքեն, չասաց: «Երբ որ կարձագանքենք, դուք դրա մասին կիմանաք»,- եղավ պատասխանը:

Երկրորդ և երրորդ նախագահների խոսնակների հետ կապվել առայժմ չհաջողվեց: Նրանց գրասենյակների արձագանքը կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում