Samsung-ը օպերացիոն համակարգում կիրառում է հատուկ ծածկագիր՝ թեստ-հավելվածների հայտնաբերման համար, որից հետո մեծացնում է պրոցեսորի տակտային հաճախականությունը՝ թույլ չտալով միջուկներից ոչ մեկին անցում կատարել էներգիայի տնտեսման վիճակի՝ պարզել է ArsTechnica պարբերականը:
Այդ դեպքում սարքերը ցուցաբերում են 20 տոկոսով ավելի մեծ արդյունք, քան ստանդարտ ռեժիմում:
Սա հեգնանքի է արժանացել Apple-ի կողմից: Նյութի հղումն անմիջապես իր միկրոբլոգում է տեղադրել մարքեթինգի հարցերով ընկերության փոխնախագահ Ֆիլ Շիլերը՝ «խարդախներ» մեկնաբանությամբ:








































