Վաղը` հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա պիկետ` խաղաղ հավաք, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների: Դատախազության մոտից հավաքի մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ Վճռաբեկ դատարան: Ցանկության դեպքում կարող եք միանալ պիկետին:
Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը , Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը 5 ամսից ավել է գտնվում են կալանքի տակ ենթադրյալ 36 հազար դրամի վնաս հասցնելու համար: Նախաքննության գործընթացը տեղի է ունեցել մի շարք խախտումներով: Իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է Հոկտեմբերի 7-ին ժամը 14:30-ին Էջմիածին քաղաքում, Արմավիրի մարզի ընդհանուր իր





































