Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարների մակարդակով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան:
Հայ և ֆինն դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարևորվել է հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:
Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հրատապ հարցերին:
Նույն օրը ֆիննական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:











































