Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է, որ լրագրողներն իր թիմերի խաղը պաշտպանողական են անվանել: Պորտուգալացին հիշեցրել է ռեկորդները, որոնք նա սահմանել է իր նախկին ակումբի՝ «Ռեալ»-ի գլխավորությամբ:
«Իմ թիմերը սահմանել են արդյունավետության բոլոր ռեկորդները: Ես ռեկորդների լիգայի չեմպիոնն եմ: Դա իմ տեղն է ֆուտբոլի պատմության մեջ:
Ո՞վ է «Ռեալ»-ի պատմության մեջ լավագույն թիմի մարզիչը. իհարհե, ես: 100 միավոր, 121 գոլ, հաղթանակ ամենահզոր «Բարսելոնա»-ի նկատմամբ:
Մինչև հիմա «Չելսի»-ն է պատկանում 1 մրցաշրջանում վաստակած միավորների թվով ռեկորդը: Եթե կեղծիքը բազմաթիվ անգամ կրկնում ես, դրան միայն հիմարներն են հավատում: Իմ թիմերը ստեղծված են հաղթելու համար»,- հայտարարաել է Մոուրինյոն:






































