Հարավկորեացի ինժեներները մեդուզաների դեմ պայքարի նպատակով ստեղծել են մանրացնող ռոբոտ: Jellyfish Elimination Robotic Swarm-ը ի վիճակի է հայտնաբերել ու ոչնչացնել մեդուզաների կույտը:
Յուրաքանչյուր ռոբոտ կազմված է ստորջրյա ու վերջրյա մասերից: Վերջրյա կոնստրուկցիան պատասխանատու է սարքի նավիգացիոն համակարգի ու լողունակության համար, ինչպես նաև ոչ մեծ խորության վրա ներկառուցված տեսախցիկների օգնությամբ հայտնաբերում է մեդուզաներ:
Սարքի հիմնական մեխանիզմը ստորջրյա թակարդն է մեդուզաների համար՝ մանրացնող սարքով: Այս մասին հայտնում է Lneta.ru-ն:










































