Ֆրանցիսկ Ասիզացու հիշատակի օրը, որը նշվում է հոկտեմբերի 4-ին, Հռոմի պապը կայցելի Ասիզի, որտեղ հանգչում է սուրբը: Սպասվում է, որ այցի ծրագիրը շատ հագեցած կլինի՝ հովվապետը կայցելի շուրջ 10 վայր և հանդես կգա առնվազն 6 ելույթով:
Քաղաքում Ֆրանսիցկոս պապին կդիմավորեն առնվազն 100 հազար ուխտավորներ և ողջ աշխարհից ավելի քան 1000 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Դա ավելին է, քան 2002-ին Հովհաննես Պողոս II-ի՝ Ասիզի կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Տեղի եպիսկոպոսի նստավայրում հովվապետը կհանդիպի բնակչության աղքատ շերտերի ներկայացուցիչներ հետ: Դա տեղի կունենա այն սրահում, որտեղ սուրբ Ֆրանցիսկը հանել էր հագուստը՝ ի նշան աշխարհիկ իրերից ազատման:








































