Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խայտառակություն է անվանել հերթական ողբերգությունը, որը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Լամպեդուզա իտալական կղզու մոտ, որտեղ նավում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են տասնյակ ներգաղթյալներ Հյուսիսային Աֆրիկայից:
Իտալիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները հաղորդել են 92 զոհի (այդ թվում՝ երկու երեխա և մեկ հղին կին) մասին, որոնց աճյունները հայտնաբերվել են ծովում: Ներկայումս անհետ կորած է համարվում առնվազն 250 մարդ:
«Խոսքը մարդու հանդեպ հարգանքի բացակայության ախտանիշի մասին է: Մեծ ցավով ստիպված եմ ասել նավի հերթական ողբերգական խորտակման հետևանքով բազմաթիվ զոհերի մասին, որն այսօր տեղի է ունեցել Լամպեդուզայի ափերի մոտ: Սա խայտառակություն է»,- հայտարարել է պոնտիֆիկը:
Ֆրանցիսկոսը կոչ է արել միավորել ջանքերը՝ ապագայում նման ողբերգություն թույլ չտալու համար:










































