Monday, 06 07 2026
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ

Սամվել Բաբայանի հույժ գաղտնի նամակը Ռոբերտ Քոչարյանին

Aravot.am տրամադրության ներքո է հայտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հրաժարականի դիմումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա գրել էր 1998թ-ին: «Հույժ գաղտնի» գրությամբ այս նամակից հատվածներ ժամանակին հրապարակվել են մամուլում:

 Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար պարոն Ռ. Քոչարյանին.

 Դիմում

 Հարգելի պարոն նախագահ,

 Խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրածս պաշտոնից, քանի որ արդեն վերացել են մեր՝ փոխըմբռնման հասնելու վերջին հնարավորությունները: Ցավոք ու իրոք՝ վաղուց է, ինչ իրար չենք հասկանում: Այնինչ Արցախի ներքին կյանքում, տնտեսության մեջ վիճակն օրեցօր վատանում է. իմ համոզմունքներին մնալը և միաժամանակ իմ պաշտոնում մնալը կարող են էլ ավելի սրել դժվարությունները:

 Հավատացնում եմ, այո՛, մեր այնքան ծանր գնով ձեռք բերած ռազմական հաջողությունները հեշտ ու հանգիստ, դանդաղ, բայց հաստատ արժեզրկվում են սոցիալ-տնտեսական ասպարեզում: Բազմիցս եմ շեշտել, որ միայն բանակի ուժով արցախյան հիմնախնդիրը չի կարող լուծվել:

 Բայց անիմաստ է դա նույնիսկ երազելը այդ նույն՝ իրադրությունն ամեն կերպ վատթարացնող, սակայն ինքնին ոչ մի կերպ չբարելավվող տնտեսական ստրատեգիայով և նույն, այսպես կոչված, թիմով: Պարոն նախագահ, խնդրում եմ գոնե հիմա ինձ ճիշտ հասկանալ. երկար եմ մտածել ինձ ուղղակիորեն, թե անուղղակիորեն պարտադրվող քայլն անելուց առաջ: Խնդրում եմ նաև ինձ հերթապահ մեղադրանքներ չներկայացնել «մեր ընդհանուր գործին», իբր, դավաճանելու համար:

 Նշված խնդիրների մասին շատ-շատ ենք խոսել դեռևս ՀՀ նախորդ նախագահի ղեկավարության օրոք: Այն ժամանակ արդեն երևացող սխալ մոտեցումներն ու ընդհանուր քաղաքականությունը վերագրում էիք Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա անձն ու անունն էին դարձվում «քավության նոխազ»: Գտնում եմ, որ մարդկայնորեն ու տղամարդկայնորեն այդ մոտեցումն էլ է սխալ: Այժմ համբերությունս ավելորդ անգամ շահագործելու տեղ չի մնացել այլևս…

 Մոտ անցյալում, իսկապես, ուս-ուսի տված պայքարել ենք հանուն ընդհանուր գործի հաղթանակի: Հիմա, սակայն, չեմ ուզում ու չեմ կարող տեսնել հակառակ արդյունքները. գերադասում եմ անձնական պարտություն կրել, ու գտնվել մեր ժողովրդին պարտության տանողների «ավանգարդում»: 

Ինքս միշտ հեռու եմ մնացել ամեն կարգի պատվախնդիր նկրտումներից («ամբիցիաներից»), մանավանդ՝ իշխանամոլությունից, ինքս եմ ոմանց կոչ արել զսպել դրանք և չեմ կարծում, որ այսօր հոլովվող կարևորագույն հարցերն էլ կարելի է լուծել՝ այս կամ այն մարդու «ամբիցիաներով» ղեկավարվելով:

 Չեմ ցանկանում և չեմ էլ փորձելու ընդդիմության մեջ լինել. իմ սկզբունքներին դեմ է «գոտկատեղից ցած հարվածելը»: Սակայն չեմ կարող ու չեմ էլ կամենում հրաժարվել իմ մյուս՝ քաղաքական, կադրային, սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող սկզբունքներից:

 Շատ անգամ առանձին զրույցների ժամանակ, ներառյալ ԼՂՀ երկրորդ նախագահի պաշտոնավարության օրոք բացատրվել է, որ հասարակության բևեռացում ու իրավիճակի վտանգավոր ապակայունացում թույլ չտալու համար ինքս եմ կամավոր ստանձնել «քավության նոխազի», բնակչության սոցիալական դժգոհությունների կենդանի շանթարգելի անշնորհակալ դերը: Բայց այլևս սպառվել են բոլոր կողմերից՝ թե «աջից», թե՛ «ձախից» ու թե «վերևից», թե «ներքևից» տեղացող հարվածները դիմագրավելու ընդունակություններս, ասենք՝ նաև ցանկությունս:

 Ավելի քան 6 տարի ինձ հետ աշխատելով՝ երևի պիտի ճիշտ հասկանայիք ինձ. միգուցե, սակայն, իմ սխալն է, որ ինձ այդպես էլ լավ չճանաչեցիք:

 Բոլոր դեպքերում հանկարծ այն նոր սխալ կարծիքը չկազմեք, թե ինձ սպառնում կամ վախեցնում է նյութապես տուժելու հեռանկարը: Բոլորովին: Այն ազատ նյութական ու ֆինանսական միջոցներն էլ, որ տնօրինել եմ ի պաշտոնե, միշտ ուղղել եմ ԼՂՀ պաշտպանության բանակի, վերջնահաշվարկով՝ ողջ պետության տնտեսական ու ոչ միայն տնտեսական հզորացմանը: Մյուս կողմից՝ կեղծ համեստություն չխաղամ (առհասարակ չեմ սիրում ոչ կեղծիքն ու կեղծավորությունը, ոչ էլ խաղալը՝ «թիմային» լինի դա, թե «անհատական» կարգով), հիշում եք, չէ՞, հայկական իմաստուն առածը. «Ուղտը ինչքան էլ սատկի, կաշին մի իշաբեռ է»…

 Իսկ միգուցե գտնում եք, թե իմ «արդարացումն» ու ինքնամխիթարությունը պիտի դառնա այն աշխարհահռչակ թևավոր խոսքը, որ ասել է գերի ընկած ֆրանսիական արքան կարևոր ճակատամարտը տանուլ տալու կապակցությամբ. «ամեն ինչ կորած է, բացի պատվից»: Շտապեմ շեշտել, որ ինձ համար, ընդհակառակն, ոչինչ էլ կորած չէ, առավել ևս՝ պատիվս: Ավելին՝ այսուհետև անհամեմատ մեծ ազատություններ ու հնարավորություն ձեռք կբերեմ կարողություններս առավել լրիվ ծառայեցնելու հայրենաշեն նախորդ գործերիս շարունակմանը: Իրական մտավախությունս, կրկնում եմ, միայն այն է, որ մենք ամենքս՝ ազգովի՛ն ամեն ինչ չկորցնենք, ներառյալ՝ համայն հայության հազիվ վերականգնվող պատիվը… 

Ամբողջությամբ՝ aravot.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում