Ակտիվիստ Վարդգես Գասպարին չորրորդ օրն է՝ պառկած է ՓՊ գրասենյակի դիմաց։ Վերջինս այս կերպ իր դժգոհությունն է հայտնում քաղաքական հնչեղություն ունեցող դատական նիստերի ներկա ընթացքի դեմ։
«ՓՊ-ն գործում է իշխանության սցենարով: Քաղբանտարկյալներն այսօր իրենց դիրքորոշումն են դրսևորում և նրանց նկատմամբ պարբերաբար սանկցիաներ են կիրառվում, նաև նրանց պաշտպանների նկատմամբ են սանկցիաներ կիրառում և նրանց ցանկությանը հակառակ հանրային պաշտպաններ են ներգրավվում»,-նշեց Գասպարին:
Հիշեցնենք, որ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից սանկցիաների կիրառման արդյունքում Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով դատավարությունից հեռացվել են պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արա Զաքարյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը։ Նրանց փոխարեն հանրային պաշտպան է ներգրավվել փաստաբան Էմիլ Բեգլարյանը։