Չորեքշաբթի վթարային «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի տարածքի ռադիոակտիվ ջրով բաքերը շրջապատող պաշտպանիչ ամբարտակից դուրս է հոսել առնվազն 430 լիտր հեղուկ՝ ստրոնցիում-90-ի և բետա-ճառագայթման այլ աղբյուրների չափազանց բարձր պարունակությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Աղտոտված ջրում ստրոնցիում-90-ի և բետա-ճառագայթման այլ աղբյուրների պարունակությունը կազմում է 200 հազար բեկերել՝ նորման 30 բեկերել է:
Արտահոսքը տեղի է ունեցել այն պատճառով, որ 500 տոննա տարողությամբ պողպատե ցիստեռնը թեքվել է ուժեղ անձրևներից հողաշերտերի խարխլման պատճառով:
Այժմ ռադիոակտիվ ջուրը դարձել է ատոմակայանի գլխավոր խնդիրը: ԱԷԿ-ի տարածքի ցիստեռններում, էներգաբլոկների ստորգետնյա հարկերում և դրենաժային համակարգում 440 հազար տոննա ջուր է հավաքվել:










































