Սախալինի մարզի Նովոտրոիցկոյե գյուղում ծնունդով Հայաստանից 51-ամյա տղամարդ է սպանվել։ Համաձայն Սախալինի դատա-բժշկական փորձաքննության շրջանային կենտրոնի տվյալների՝ տղամարդը մահացել է սրտի հեմոտամպոնադայից։ Մինչ շտապօգնության հասնելը նա մահացել է։
Հանցագործության իրականացման կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի 37-ամյա քաղաքացի։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111 հոդվածի 4-րդ մասով։
Քննության վարկածով՝ հայ տղամարդը դարձել է սիրային եռանկյունու զոհ։ Նա գաղութից ազատ արձակվելուց հետո եկել է նախկին սիրեցյալի մոտ, ով այդ ժամանակ արդեն ինտիմ կապի մեջ է եղել Ադրբեջանի քաղաքացու հետ։ Վերջինս, իմանալով իր սիրուհու նախկին տղամարդու վերադարձի մասին, օգոստոսի 15-ին ընկերների հետ դաժան ծեծի է ենթակել 51-ամյա հային ու փախուստի դիմել։