Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Կոպենհագեն»-ի դեմ հանդիպման ավարտից հետո Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը հայտնել է, որ չի մտածել իր ներկայիս ակումբը լքելու մասին:
Հիշեցնենք`«Արքայական ակումբ»-ը հաղթանակ է տարել դանիացիների նկատմամբ 4:0 հաշվով: Թիմի դարպասը պաշտպանում էր Կասիլյասը, ով մի քանի դրվագներում աչքի ընկավ հիանալի գործողություններով:
«Երբ այսքան ժամանակ չես խաղում, շատ բան է մտքովդ անցնում: Սակայն ես ցանկանում եմ հանդես գալ «Ռեալ»-ում այնքան ժամանակ, որքան թույլ կտան մարմինս և գլուխս: Դիեգո Լոպեսը հանճարեղ խաղ էր ցուցադրում, իսկ ես պետք է սեղմեմ ատամներս և օգտվեմ մարզչի տված հնարավորություններից»,- ասել է Կասիլյասը:







































