Երեկ ՀՀ ԱԺ- ն ավարտել է համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկության քննարկումը: Համաներման նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն, խնդրել է հետաձգել քվեարկությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, նախագիծը կազմելիս բացթողում է եղել, փաստաթղթի 9-րդ հոդվածում, որտեղ թվարկվում են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով դատապարտվածների վրա համաներումը չի տարածվում, տեղ են գտել միայն Քրօրի 138-րդ հոդվածի (բռնաբարություն) 2-րդ և 3-րդ կետերը: Այսինքն, ստացվել է, որ 138-րդ հոդվածի 1-ին կետի վրա համաներումը տարածվում է: Վաղը, երբ խորհրդարանին կներկայացվի փաստաթղթի վերջնական տարբերակը, բռնաբարության հոդվածն իր բոլոր կետերով նշված է լինելու «համաներում չկիրառել» հատվածի մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:




































