Այս տարվա «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները կպարգևատրվեն մեկական «Շևրոլետ Ավեո» ավտոմեքենայով:
Այս հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Դրա համար պետբյուջեից 12 մլն 600 հազար դրամ կհատկացվի: Գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից՝ այս տարվա 4-րդ եռամսյակում:









































