Պետական գույքի կառավարման վարչությունը կվաճառի Թալին քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 105 քառ. մետր, 75.7 քառ. մետր և 54.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքներն ու դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ բաժնային մաս համարվող հողամասերը: Պետական գույքը կօտարվի ուղղակի վաճառքի ձևով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը:
Ընդհանուր առմամբ գույքի արժեքը գնահատվել է 8 մլն 995. 44 հազար դրամ:
Գնորդը վճարումները պետք է կատարի 3 ամսում և գումարի 70 տոկոսը կուղղվի Հայաստանի պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:










































