Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար Կառավարությունը 2 մլն 171.3 հազար դրամ կհատկացնի:
Գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից: Հարցը ներառված է գործադիրի առաջիկա նիստի օրակարգում:











































