ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներին և նշել. «Հայաստանն ունիկալ երկիր է, միայն հայերս կարող ենք մեր քաղաքացիական, քաղաքական անհամաձայնությունը փորձել տանել, հասցնել Ստրասբուրգ: Ամոթ է, ուղղակի, ես ապշած եմ այդ պահվածքից, ապշած եմ Հայաստանի հարցերը Հայաստանից դուրս բարձրաձայնելու, Հայաստանի վրա չակերտավոր գրելու այդ գործելաոճից: Ոչինչ չի փոխվել, այդ մարդիկ մնացել են սովետական դարաշրջանում: Ժամանակին հայոց ղեկավարների վրա Մոսկվա էին գրում, հիմա գնում են Ստրասբուրգ գրելու: Ի՞նչն է փոխվել այդ մարդկանց մենթալիտետում, ոչինչ չի փոխվել, ուղղակի Մոսկան փոխել են Ստրասբուրգով»:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ 10 տարվա մեջ Հայաստանը շատ է փոխվել, և այսօր ունենք այն, ինչ ունենք՝ իր ծայրահեղ ու այլանդակ դրսևորումներով հանդերձ:










































