Motors.co.uk պորտալը հարցում է անցկացրել մոտ 2000 կանանց ու տղամարդկանց շրջանում և պարզել, որ կանանց կեսից ավելին նախընտրում է էկոլոգիական մեքենաներ ունեցող տղամարդկանց, իսկ մարզական մեքենաներ ունեցողներին համարում է քիթը ցցած:
Իրենց հերթին, հարցված տղամարդկանց 48 տոկոսը վստահ է, որ թանկարժեք մեքենան իրենց ավելի գրավիչ է դարձնում գեղեցիկ սեռի համար:
Սակայն կանանց 53 տոկոսը լյուքս դասի մարզական մեքենաների տերերին անվանել է մեծամիտ, նրանց 44 տոկոսը դրան ավելացրել է եսակենտրոնությունը, իսկ 38 տոկոսը համարել է, որ նման մեքենաների ղեկին նստած վարորդները վտանգավոր են ճանապարհներին:










































